ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է

Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է
16.12.2020 | 15:54

«Հրապարակը» գրում է.

«Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի և Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։ Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, որ Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։


Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաև Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։ Հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա. Հարությունյանի լծակերը։ Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են և Վիտալի Բալասանյանը, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին։


Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ հրապարակված հեռախոսային խոսակցությունը, որտեղ Հարությունյանը բողոքում էր, որ 10 օր է՝ խնդրում է զորք ուղարկել, Փաշինյանը չի ուղարկում, Արցախի նախագահի գիտությամբ է տարածվել, որ իրեն ուղղված դժգոհությունների ալիքը մեղմվի»:

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ